211652_close_icon

Հունաստանի ՊՆ նախարարը ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել Թուրքիային չվաճառել «Meteor» հրթիռներ

views-count2026 դիտում article-date 21:26 15-04-2025
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն  մեկնել է  Հունաստան։ Նշվում է, որ  այցի շրջանակներում Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ Աթենքը Փարիզից կգնի 32 մլն եվրո արժողությամբ 16 միավոր «Exocet» հրթիռներ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ հունական մամուլի՝ ստորագրված համաձայնագիրը փորձ է ազդելու Ֆրանսիայի վրա, որպեսզի վերջինս Թուրքիային չվաճառի «Meteor» տեսակի հրթիռներ։

Նշվում է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ֆրանսիացի գործընկերոջը կոչ է արել Թուրքիային չվաճառել այդ հրթիռները և Թուրքիային դուրս թողնել եվրոպական պաշտպանությունից։

Մասնավորապես Դենդիասն ընդգծել է. «Հունաստանը վստահ է, որ Ֆրանսիան իր որոշումները կայացնելիս հաշվի կառնի Հունաստանի անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա տեխնոլոգիական առավելությունը՝ որպես զսպող միջոց ռևիզիոնիստական ​​ուժերի դեմ։ Հունաստանը ոչ մեկին չի սպառնում, ընդհակառակը, իրեն են սպառնում»։

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Նմանատիպ նյութեր