211652_close_icon

Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Գերմանիային կոչ է արել Թուրքիային կործանիչներ չվաճառել

views-count1954 դիտում article-date 19:58 22-04-2025
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ և այժմ կալանքի մեջ գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցցանցյան գրառմամբ դիմել է Գերմանիայի նորընտիր կառավարությանը: Հայտնում է ermenihaber.am-ը:

Իմամօղլուն կոչ է արել գերմանական կառավարությանն իրեն ձերբակալելու համար վետո դնել եվրոպական «Eurofighter» կործանիչները Թուրքիային վաճառելու որոշման վրա:

«Խնդրում եմ ետ վերցրեք ձեր այդ որոշումը»,- գրել է թուրք ընդդիմադիրը:

Նմանատիպ նյութեր