Արդեն մի շաբաթ է` կրшկում են, վերջին անգամ՝ անցած գիշեր. սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ. Tert.am
Չենք կարող հստակ իմանալ, թե կրակոցները կոնկրետ գյուղի ուղղությամբ են, թե՝ ոչ, բայց կրակոցներ իհարկե, լսվում են, ու պարբերաբար, ամեն գիշեր կրակում են գյուղի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը:
«Ցերեկները չեն կրակում, բայց գիշերները կրակում են: Վերջին անգամ անցած գիշեր են կրակել: Մի շաբաթից ավել է, որ ամեն գիշեր կրակում են»,-ասաց նախկին գյուղապետը:
Հարցին, թե արդյոք այս գարնանացանի շրջանում բնակիչները չեն վախենում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ պատասխանեց. «Մենք արդեն սովոր ենք, վախենալու բան չկա էլ, բայց դե, որ երկար ժամանակ է չէին կրակում, ու հիմա կրակում են՝ բնականաբար կան անհանգստություններ»,-եզրափակեց Պապյանը:
Մովսես գյուղի Մշակույթի տան աշխատակից Կարինե Ապերյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար, կրակոցները բնակիչների ուղղությամբ չեն եղել. «Օդ են կրակում, բնակչության ու պոստերի վրա չեն կրակում, վերջին անգամ անցած գիշերը ժամը մեկին են կրակել», -ասաց նա: