211652_close_icon
views-count2141 դիտում article-date 12:59 06-06-2015

Սահմանամերձ գյուղում թութից 30 բնակիչ է թունավորվել. իրավապահները փնտրում են թութ վաճառողին, ով առաջին անգամ է այդ գյուղում եղել

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ` Վահան գյուղում թութից թունավորվածների թիվը հասել է 30-ի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը: Նա ասաց, որ բարեբախատաբար կյանքին վտանգ սպառնացող թունավորում չէ: Տուժածների մի քանիսի վիճակը միջին ծանրության է, իսկ մնացածները համեմատաբար ավելի լավ են: Որոշ բուժում ստանալուց հետո դուրս կգրվեն հիվանդանոցից: Միաժամանակ ավելացրեց, որ իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ թութը վաճառածին գտնելու ուղղությամբ: Նա առաջին անգամ է գյուղում թութ վաճառել, սակայն շրջկենտրոնում թութ վաճառել է:

Նմանատիպ նյութեր