211652_close_icon

ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել են, դրանք ընթացել են դրական մթնոլորտում

views-count724 դիտում article-date 19:13 12-04-2025
Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են, հայտնում է Tasnim գործակալությունը։ 

Ավելի վաղ նույն գործալակությունը հայտնել էր, որ բանակցությունները շարունակվում են և ընթանում են դրական մթնոլորտում։ Այս մասին Tasnim-ին հայտնել էր իրանական պատվիրակության անդամներից մեկը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մթնոլորտը դրական է: Բանակցությունները շարունակվում են: Դժվար թե դրանք տևեն մինչև վաղը»,- ասել է նա:

Երկուսուկես ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը և Աբբաս Արաղչին մի քանի րոպե զրուցել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը Օմանի ԱԳ նախարարի միջոցով փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման հետ կապված հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր