slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը
211652_close_icon

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

views-count2839 դիտում article-date 12:56 11-04-2025
Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հայտնում են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 36/13-25 միջնորդությունը բավարարելու մասին ԲԴԽ 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով՝ որոշել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ դատական գործերից մեկով 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստի ժամանակ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտարարել էր, որ որոշում է կայացրել լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Քաղաքացու փաստաբանը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին գրություն էր հասցեագրել նախագահող դատավորին և խնդրել հայտնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության եզրակացությունը ստանալու ուղղությամբ: Նույն օրը փաստաբանը գրություն էր ուղարկել նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և խնդրել հայտնել, թե ինչ փուլում է գտնվում նշված գործով փորձաքննությունը, որոնք են դրա ձգձգման պատճառները:

2023 թվականի դեկտեմբերի 21-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ նշված քրեական գործով որևէ փորձաքննություն առկա չէ:

2024 թվականի փետրվարի 7-ին փաստաբանը կրկին գրություն էր հասցեագրել նույն դատավորին՝ խնդրելով տրամադրել փորձաքննության վերաբերյալ տեղեկատվություն: Փաստաբանին հեռախոսակապի միջոցով դատավորի աշխատակազմից պատասխանել էին, որ, ինչ-որ խնդիրներով պայմանավորված, 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը չի ուղարկվել կատարման, սակայն միջոցներ են ձեռնարկվում փորձագետի եզրակացությունը սեղմ ժամկետում ստանալու վերաբերյալ:

Դատարանին ուղղված գրություններով փաստաբանի կողմից նշվել էր նաև, որ տվյալ գործով ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 6-ին:
2024 թվականի հունիսի 6-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարանի կողմից կայացված՝ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է 2024 թվականի ապրիլի 12-ին:

2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել դատավորի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր