Սարգիս Խանդանյանն աշխատանքային այցով Նորվեգիայում էր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-9-ն աշխատանքային այցով եղել է Օսլոյում: Այցի շրջանակում Սարգիս Խանդանյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի` Ստորտինգի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները: Սարգիս Խանդանյանն այս համատեքստում կարեւորել է Նորվեգիայի Ստորտինգի նախագահի Հայաստան կատարած այցը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) խորհրդարանների ղեկավարների ձեւաչափով: Նա նաեւ ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակացությունների ընթացքը՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, եւ Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել այն:
Այցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Սիվ Մոսլեթի, պատվիրակության անդամներ Ալեքսանդր Ստոկեբոյի եւ Յան Տորե Սաների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ինչպես նաեւ վեհաժողովում Հայաստանի եւ Նորվեգիայի պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նորվեգացի պատգամավորները ներկայացրել են նաեւ Նորվեգիայի ներքաղաքական իրավիճակը՝ աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն Օսլոյում հանդիպել է նաեւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը ՀՀ ԱԺ կարողությունների զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության, ինչպես նաեւ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրին ֆինանսական հատկացումներ կատարելու համար: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքը: Էյվին Վադ Պետերսոնը կարեւորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը՝ ընդգծելով դրա՝ հնարավորինս շուտ ստորագրման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ խորացող հարաբերություններին ու հեռանկարներին: