211652_close_icon
views-count3421 դիտում article-date 18:12 09-04-2025

Ապրիլի 9-10-ը ՀՀ ԶՈՒ-ն Իրանի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի

Ապրիլի 9-10-ը ՀՀ զինված ուժերի և Իրանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈւ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

 

Նմանատիպ նյութեր