2843 դիտում
15:43 08-10-2016
Ալագյազ ուսումնական կենտրոնում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` Ալագյազ ուսումնական կենտրոնում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորավարժություն:
Մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:
Զորավարժության նպատակը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումն էր հավանական մարտական գործողությունների ընթացքում:
Զորավարժության եզրափակիչ` հոկտեմբերի 7-ին կայացած կրակային փուլին հետևել են 5-րդ բանակային զորամիավորման և 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Զորավարժության մտահաղացման համաձայն` պայմանական հակառակորդը, խախտելով ՀՀ պետական սահմանը, մխրճվել էր Միացյալ զորախմբի պաշտպանության գոտու շրջաններ: Հրետանային հուժկու հարվածներով պայմանական հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվել է: Որոշում է ընդունվել երկրորդ շարակազմի հարվածային խմբերի կիրառման վերաբերյալ: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է:
Զորավարժությանը մասնակցող բոլոր ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր մարտական պատրաստվածություն և մարտի դաշտում փոխգործակցության բարձր մակարդակ: Առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
4007 դիտում
17:05 26-03-2017
Անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4155 դիտում
20:12 27-09-2018
Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ