211652_close_icon

Առանց այդ էլ, գույքահարկը պատիկներով թանկացել է, մինչև 200 մլն դրամանոց գույքերի գույքահարկի թանկացումը պետք է կասեցնել. Ավետիսյանը նախագիծ ներկայացրեց

views-count664 դիտում article-date 16:51 09-04-2025
Եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափի համահարթեցումը, որի հետևանքով շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքն էապես խախտվեց և եկամտահարկի հարկման ռեժիմից սոցիալական կոմպոնենտը ուղղակի բացառվեց, չեղարկվեց, այս փոփոխությունով որևէ կերպ չի կարող լուծված համարվել։ Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ով նախագիծ է մշակել, որով առաջարկվում է մինչև 200 մլն դրամ արժողությամբ գույքի գույքահարկի թանկացումը կասեցնել:

«Պիտի փաստենք նաև, որ այս փոփոխությամբ էապես և ավելի առաջանցիկ ավելացան ոչ թե գերթանկարժեք գույքերի գույքահարկի մեծությունները, այլ միջին արժեք և ցածրարժեք գույքերի գույքահարկի մեծությունը։

Ի՞նչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ փուլային տարբերակով մինչև 2026 թվականը տարեկան մոտավորապես 30-35%-ով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025 թվականին և 2026 թվականին ևս 30-33% այդ աճը տեղի չունենա: Առանց այն էլ մարդկանց գույքահարկը պատիկներով բարձրացել է և այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի համար միայնակ տարեցներ, թոշակառուներ և տարբեր սոցիալական այլ խմբերի համար դարձել է անտանելի գույքահարկի բեռը»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, առնվազն այս փուլում օբյեկտիվ է և անհրաժեշտ, մինչև ամբողջական այս համակարգի վերանայումը։ «Մի կարևոր արձանագրում էլ եմ ուզում անել՝ նկատի առնելով նաև կառավարությունում այս նախագծի քննարկումը և ապատեղեկատվության տարածումը,  իբրև թե այս նախագծով պաշտպանվում է գերթանկարժեք գույքեր ունեցողների գույքահարկի բարձրացումը, բացառապես այդպես չի: Նորից կրկնում եմ՝ ապատեղեկատվություն է, որովհետև նախագծով կոնկրետ նշվածը, որ 200 միլիոն դրամից ավել հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը պիտի շարունակի նաև աճել, ինչպես նախատեսված է 2026 թվականին, այսինքն պիտի աճի ևս 35%-ով։ Աճի կասեցումը վերաբերում է մինչև 200 միլիոն դրամանոց գույքերին»,- պարզաբանեց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր