211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Կայք գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում. կա վիրավոր. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count47567 դիտում article-date 15:51 08-04-2025
Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ 26-ամյա Դավիթ Գ.-ին պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ինքը՝ վարորդը, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
 
Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր