33066 դիտում
12:40 25-09-2023
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանում հրդեհ է բռնկվել ՌԴ քաղաքացուն պատկանող Volkswagen Vento-ում․ ժամանել են հրշեջներն ու պարեկները․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Հայփոստ» ՓԲԸ-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաևՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակիծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ՌԴ քաղաքացի, 78-ամյա Վիկտոր Կրեչինին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայում։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա փակել գազաբալոնի փականը։
Այրվել է սրահն՝ ամբողջությամբ, վնասվել է առջևի դիմապակին, կողային ապակիները և մասամբ ջերմահարվել է շարժիչի հատվածը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)