211652_close_icon

Դատախազությունը դատական կարգով պահանջում է վերադարձնել դպրոցի հողատարածքը. Hetq.am

views-count1504 դիտում article-date 16:51 07-04-2025
Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Կառավարության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2007թ․ որոշման այն կետը, որով «Հր. Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի զբաղեցրած 6577քմ մակերեսով հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների և օտարվել։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հայցադիմումը ներկայացվել է օրեր առաջ՝ 2025թ․ ապրիլի 4-ին, և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանին։

«Հետքը» դեռ 2024թ․ հունվարին գրել էր, որ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ արդեն նախկին թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցին հատկացված մոտ 0,65 հա հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների: 617 քմ հողամասի նկատմամբ դադարեցվել է դպրոցի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը և 555 քմ տարածքն աճուրդով օտարվել է: Աճուրդում հաղթող է ճանաչվել Խաչիկ Ավդալյանը: Նրա հետ 2007թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր՝ հողի համար վճարելով 12 մլն 820 հազ. 500 դրամ: Բաժանված հողատարածքներից 5,960քմ-ն մնացել է դպրոցին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր