211652_close_icon
views-count4414 դիտում article-date 16:02 05-04-2025

Այսօր գերությունում գտնվող Դավիթ Բաբայանի ծննդյան օրն է. ArmLur.am

Այսօր Բաքվի բանտում գտնվող քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Կլիմի Բաբայանի ծննդյան օրն է։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից և դրան հաջորդած հրադադարի մասին համաձայնագրից հետո, սեպտեմբերի 27-ին իմանալով, որ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է, Դավիթ Բաբայանը հայտարարեց Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշի մեկնելու և Ադրբեջանի իշխանություններին հանձնվելու մասին`հավելելով, որ «իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»։

2023 թվականի սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Բաբայանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով, այդ թվում՝ «ազգային թշնամանքի, ատելության դրդված ահաբեկչության, ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սանձազերծելու և վարելու համար»։

Հանդիսանալով պատմական գիտությունների դոկտոր` Դավիթ Բաբայանը հրատարակել է նաև մի շարք աշխատություններ։

Նմանատիպ նյութեր