211652_close_icon

Բաղրամյան պողոտայում շարունակում են երգել ու պարել, բայց ոչ նախկին քանակով

views-count2949 դիտում article-date 22:14 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ակտիվը դեռ ոչ մի հստակ հայտարարությամբ չի եկել, իսկ հավաքվածները երգում են ու պարում, բայց ոչ նախկին քանակով ու ոգեւորությամբ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնի դեմքերն էլ են նվազել: ԱԺ պատգամավորներից այսօր նկատելի էր տարածքում Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ցուցարարներին ոստիկանները, թեեւ թույլ չէին տալիս երաժշտություն միացնել, բայց նրանք համառեցին խոստանալով, թե կշարունակեն երգել ու պարել մինչեւ 23.00-ն: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր