211652_close_icon

Էրդողանի Թուրքիայում արդարություն, օրենք, ազատություն չկա. Իսրայելի ԱԳՆ

views-count802 դիտում article-date 22:57 29-03-2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Լիբանանում ուրբաթ օրը՝ ասելով, որ դրանք վկայում են Իսրայելի «միջազգային իրավունքի բացահայտ անտեսման և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար նրա շարունակական սպառնալիքի մասին», հաղորդում է Times of Israel-ը:

Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սեփական քաղաքացիներին դաժանորեն ճնշելու և քաղաքական հակառակորդների զանգվածային ձերբակալություններ իրականացնելու մեջ»։

«Էրդողանի Թուրքիայում արդարադատություն, օրենք, ազատություն չկա»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նաև նշել է, որ Իսրայելը «կշարունակի պաշտպանել իրեն և իր քաղաքացիներին»։

Իսրայելական բանակի հրետանին ուրբաթ կրակ է բացել լիբանանյան սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, RIA Novosti-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

Նմանատիպ նյութեր