Հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվել են կրոնական ատելությամբ պայմանավորված բռնությունների. USCIRF-ի զեկույցը
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որում Ադրբեջանում 2024-ին կրոնական ազատության պայմանները նկարագրվել են որպես վատթար։
Զեկույցում ասվում է, որ որոշ հայ ռազմագերիներ ադրբեջանական գերության ընթացքում ենթարկվել են կրոնական ատելությամբ պայմանավորված բռնությունների։
«Հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով»,– ասված է զեկույցում, գրում է Sputnik Արմենիան։
Զեկույցը ուշադրություն է հրավիրում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։
Նշվում է, որ Caucasus Heritage Watch (CHW)-ն արբանյակային փաստագրումներ է տրամադրել ԼՂ–ում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ:
2024 թվականի հունիսին CHW-ն հայտնել է հայկական կրոնական վայրերի, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցու, երկու գերեզմանների և այլ հուշարձանների ոչնչացման մասին:
Ամերիկյան Freedom House ոչ կառավարական կազմակերպությունն էլ նշել է, որ 2020 և 2023 թվականներին ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ հայ բնակչությունից և պատմական, մշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ ռազմավարություն։ Ադրբեջանի այս գործողությունները կազմակերպությունն անվանել է կրոնական հանցագործություններ, նաև օգտագործել «ռազմական հանցագործություն» ձևակերպումը:
USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Հանձնաժողովի կարծիքով՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է նախաձեռնի և ընդունի օրենք՝ վերանայելու Ազատության Աջակցության ակտի 907-րդ բաժնի հրաժարման իրավասությունը՝ այն պայմանավորելով Ադրբեջանում կրոնական ազատության տեսանելի առաջընթացով։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։
Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։