211652_close_icon
views-count1420 դիտում article-date 20:51 28-03-2025

Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ժողովուրդը․ ԵՀ

Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ուկրաինացի ժողովուրդը։ Այս կարծիքը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։

Նրա խոսքով՝ «Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով», և «եթե ուկրաինացի ժողովուրդը չի պահանջում ընտրություններ, ապա ոչ ոք չպետք է պահանջի»։

Այսպես է նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել Զելենսկու ոչ լեգիտիմության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր