211652_close_icon

Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին

views-count637 դիտում article-date 10:40 27-03-2025
Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, որոնից մեկը նորածին է, հայտնում է CBS-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Փեմբրոք Պարկ քաղաքում մարտի 26-ի երեկոյան, ևս երկու մարդ՝ մի տղամարդ և 10-ամյա աղջիկ, վնասվածքներ են ստացել  և հոսպիտալացվել։

«Երբ Փեմբրոք Պարկի ոստիկանության աշխատակիցները ժամանել են, նրանք դեպքի վայրում հայտնաբերել են մի կնոջ, մի նորածնի և երկու փոքրիկների մահացած», - ասվում է նյութում:

Սպանվածների հարևան Անխել Ակինոն պատմել է, որ լսել է կրակոցներ, նախքան ոստիկանների ժամանումը:

«Քիչ առաջ 4-րդ հարկից 8 կրակոց լսեցի, դուրս եկա: Իմ հարևաններից մեկն ինձ ասաց, որ մի մարդ փորձել է սպանել իր ամբողջ ընտանիքին, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել», - պատմել է տղամարդը:

Նմանատիպ նյութեր