Հունաստանի զինուժի որոշ անդամների կողմից արված կարգախոսներն անհարգալից են. Թուրքիայի ԱԳՆ
Մարտի 25-ին՝ Հունաստանի անկախության օրը, Աթենքում զորահանդես է տեղի ունեցել։ Շքերթի ժամանակ տեսանյութ է հարապարկվել, որտեղ Հունաստանի ռազմածովային ուժերի ակադեմիայի ուսանողները վանկարկում են «Կիպրոսը հունական է»։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Այս վանկարկումները մեծ աղմուկ են առաջացրել և լայնորեն տարածվել են թուրքական լրատվական կայքերում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել կատարվի առնչությամբ։ Հայտարարության մեջ նշվում է.
«Աթենքում շքերթի ժամանակ Հունաստանի զինված ուժերի որոշ անդամների կողմից արված կարգախոսներն անհարգալից են: Այս վերաբերմունքը, որը նպատակ ունի խարխլել թուրք-հունական հարաբերությունները, անընդունելի է»։
Նաև նշվում է, որ Հունաստանի համապատասխան մարմիններից կատարվածի վերաբերյալ պահանջվել է բացատրություն։
Հունական «Kathimerini» թերթի նշմամբ՝ ակնկալվում է, որ նման հայտարարություններ արած ուսանողների նկատմամբ հետաքննություն կսկսվի։