Տհաճ միջադեպը չի ազդելու մեր հայ ընկերների հետ հարաբերությունների վրա․ Թբիլիսիի քաղաքապետ
Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան խաղից հետո «Դինամո Արենայում» տեղի ունեցած տհաճ միջադեպին, հաղորդում է sputnik-georgia.ru-ն:
Վրացի երկրպագուները գարեջրի տարաներ և այլ իրեր էին նետել Հայաստանի հավաքականի երկրպագուների ուղղությամբ:
«Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, երկրպագուները դիմակայում են միմյանց։
Դա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Իհարկե, դա չի կարող ազդել մեր հայ ընկերների, քույրերի ու եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է Կախա Կալաձեն: