ՆԱՏՕ-ն իր զորու չէ ազդելու Մոսկվայի և Ցխինվալիի պայմանագրի վրա. Ջ. Ափաթուրայ
ՆԱՏՕ-ն ոչ մի հնարավորություն չունի՝ խոչընդոտելու Մոսկվայի և Ցխինվալիի միջև կնքված պայմանագրի իրագործմանը: Այս մասին Վրաստանի պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մեծապես աձակցում է Վրաստանին, սակայն այդ հարցում ոչնչով օգնել չի կարող:
«Հարկ է նշել, որ պայմանագիրը լեգիտիմ է: Այն չի խախտում միջազգային իրավունքի սկզբունքները»,-ասել Ափաթուրայը: