211652_close_icon

Խաչանովը դուրս է եկել Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան

views-count544 դիտում article-date 10:34 22-03-2025
Աշխարհի 23-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող Masters-ի երրորդ շրջան։ Նա երկրորդ շրջանում 7:6 (7:3), 6:0 հաշվով հաղթել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյիոսին։

Հանդիպումը տեւել է 1 ժամ 16 րոպե։ Հաջորդիվ Խաչանովը կհանդիպի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։

Մայամիի մրցաշարը կանցկացվի մարտի 19-ից 30-ը:

Մրցույթի գործող չեմպիոնը Յաննիկ Սիներն է, ով նախորդ տարվա եզրափակչում հաղթել էր Գրիգոր Դիմիտրովին։

Նմանատիպ նյութեր