211652_close_icon

Կարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջան

views-count1153 դիտում article-date 11:21 22-01-2026
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը շարունակում է ելույթները «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Australian Open»-ի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 242-րդ ռակետ ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդիի հետ ու գերազանցեց երեք սեթում` 6:1, 6:4, 6:3 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 18-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Նմանատիպ նյութեր