211652_close_icon

Գերմանիան 13 տարի անց վերաբացել է Սիրիայում դեսպանատունը

views-count1873 դիտում article-date 23:50 20-03-2025
Գերմանիան 13 տարի փակելուց հետո մարտի 20–ին վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով 2012 թ. փակված դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը, որը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո արդեն երկրորդ անգամ է այցելել Սիրիա։

Նշվում է, որ Գերմանիայի՝ փոքրաթիվ դիվանագետներ կվերսկսեն իրենց գործունեությունը Դամասկոսում, սակայն հյուպատոսական աշխատանքները, օրինակ՝ վիզաների տրամադրումը, կշարունակվեն Բեյրութում: 

Նմանատիպ նյութեր