211652_close_icon

«Մարդ կա, իր ընտանիքի համար մի զուգարան չի կառուցել, օդի միջի խոսքերի չհավատաք, թե երկնքից արեգակ կիջեցնենք»․ Վարդան Ղուկասյան. aravot.am

views-count604 դիտում article-date 11:17 19-03-2025
Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր Գյումրու «Մուշ» թաղամասում քննադատելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն, ասաց․

«Երկիրը հանձնող, 14 հազար քառակուսի մետր թուրքին հանձնող, 12 քաղաք, 241 գյուղ, 388 եկեղեցի, 60 գործարան, 50 հանք, 388 դպրոց, պատկերացրեք և էսպես շարունակական կարող ես ես թվել։ Եվ անամոթաբար նմանատիպ մարդիկ էսօր կարող են նորից էն հին սկզբունքը, որ նախկինները թալանեցին, էս արեցին, էն արեցին, էսօր նորից՝ 7 տարի պետական կառույցներն ամբողջությամբ զբաղեցրած էսօրվա ղեկավարությունը նորից մեղքը գցում է նախկինների վրա։ Ես կարող եմ ասել ՝ եթե էդպես է, Հայաստանի Հանրապետության բոլոր հանքերը պատկանում են նախկիններին, բա ինչո՞ւ չես բացահայտել։ Ամբողջ հանքերը դրված են օֆշորներում։ Էս մարդիկ իրենց սպառել են»։

Ցույց տալով Գյումրու Մուշ թաղամասի շենքերն՝ ասաց, որ դրանք կառուցվել են իր ու ընկերների արյան գնով, իրենից հետո 500 բնակարան պիտի կառուցվեր, հիմքերը գցված էին, սակայն մի բնակարան չի կառուցվել։ Ըստ Գյումրու նախկին քաղաքապետի, կառավարության անդամները միայն «Հայաստան համահայկական հիմնադրամի» կառուցած շենքերի բացման արարողությանն են մասնակցել, ուրիշ ոչինչ չեն արել։ Նա կառավարությանը քննադատեց նաև փոքր ու միջին բիզնեսին չխթանելու, աշխատատեղեր չստեղծելու համար, ըստ նրա, դիտավորյալ են անում, որպեսզի մարդիկ թողնեն-գնան երկրից։ «12 միլիարդ դոլար վերցրել են, երկրին գցել են պարտքի տակ, 12 աշխատատեղ չեն ստեղծում, հատուկ թուրքական քաղաքականություն է, հիշեք հատուկ թուրքական»։

Այնուհետև ասաց, որ գործարարները՝ երկրի 30-40 տոկոսը դատարաններում են լցված։ «Եթե պետությունը չի խթանում փոքր ու միջին բիզնեսը, մարդկանց վրա գործեր է կարում, հարկային կառույցները մարդկանց վրա հսկայական գումարներ են կուտակել, դրա համար մարդիկ բռնում են արտագաղթի ճանապարհը։ Պետությունը նպաստում է դրան, սրանց վերջին քաղաքականությունն է»։

Նա նաև ասաց, որ նորմալ պետություններում երեխաներին՝ մինչև 18 տարեկան դառնալը, պետական գումար են հատկացնում, իսկ ՀՀ-ում ժողովրդին ճնշելուց, տանջելուց բացի ոչ մի նորմալ որոշում չեն կայացնում։ Նա անդրադարձավ նաև ՔՊ-ի ծրագրին, ասաց, որ ոչ մի առողջացման ծրագիր չեն ստեղծում քաղաքի համար, իսկ երբ ինքը գա, ողջ քաղաքով կբռնեն կառավարության կոկորդից ու կասեն՝ «հերիք թոզ փչեք, լուրջ ծրագիր ներկայացրեք»։

Նա վստահեցրեց, որ ՔՊ-ն միանշանակ չի մնա իշխանության։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր