211652_close_icon
views-count2518 դիտում article-date 17:38 20-03-2021

Եթե որևէ մեկը ձեզ կասի կոմունիկացիաների բացման թեման ձեռնտու է միայն Ադրբեջանին, խնդրում եմ չհավատաք. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս Հայաստանը մենք պետք է նորովի կառուցենք, մենք պետք է ձևակերպենք մեր երազանքը, վերախմբագրենք մեր երազանքը, մեր երազանքները պետք է լինեն ոչ թե երկրնքում՝ անհասանելի, այլ մեր աչքի առաջ, մեր երազանքները պետք է լինեն մեր ոտքերի տակ: Այս մասին Ուջանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը:

«Մեր երազանքը պիտի լինի մեր հայրենիքի ամեն մի քառակուսի մետրը մեր աշխատանքով  շենացնելը, անվտանգությունը պետք է  ապահովենք: Անվտանգության ապահովման համար շատ կարևոր եմ համարում կոմունիկացիաների բացումը:

Եթե որևէ մեկը ձեզ կասի կոմունիկացիաների բացման թեման ձեռնտու է միայն Ադրբեջանին, խնդրում եմ չհավատաք, եթե որևէ մեկը կասի, որ դա ձեռնտու է միայն Հայաստանին դրան էլ չհավատաք: Դա ձեռնտու է բոլորին, որովհետև Խորհրդային ժամանակների Հայաստանը կառուցվել է նաև նրա շնորհիվ, որ Հայաստանը  բոլոր 4 կողմերից երկաթուղի էլ է ունեցել, ճանապարհ, օդ էլ է ունեցել: Եվ երբ որ ասվում է, որ այս աղետը չպետք է  վատնվի, մսխվի, մենք պետք է  նորովի կառուցենք Հայաստանը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր