Կառավարությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղտնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը. Պապոյան
Այս նախագծի ընդունումը պայմանավորված է 2025-ի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Նրա խոսքով, գյւողատնտեսության ապահովագրության ծրագրում առաջացել էինմի շարք խնդիրներ՝ կապված վնասաբերության բարձր մակարդակի, վերաապահովագրական կազմակերպության հայկական շուկայի ելքի և KfW-ի կողմից համաֆինանսավորման հետ. «Քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերապահովագրման կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ էր ունեցել և դուրս էր եկել հայկական շուկայից, 2024-ին եւ 2025-ին գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար ՀՀ կառավարությունը, ինչպես 2024-ին, այս տարի էլ իր վրա է վերցնում ռիսկերի մեղման մի զգալի մասը:
Այն է՝ եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա կառավարությունն այդ բեռի լրացուցիչ մասը կվերցնի իր վրա՝ փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը: Այսինքն, եթե մինչև 200% եղավ, ապահովագրական ընկերությունները իրենք իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել կառավարությունը կաջակցի արդեն ապահովագրական ընկերություններին»,-ասաց Պապոյանը:
Նրա խոսքով, նախագծով նաև առաջարկվում է շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսություններին. «Մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60% էր փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում, ընդ որում այդ դեպքում նախկինում KFW-ն մասնաբաժին ուներ, այստեղ նորից կառավարությունը ամբողջովին այդ ծախսերը վերցնում է իր վրա։
Միաժամանակ նշենք, որ վերջին երկու տարում իրականացվող գործընթացները ժամանակավոր լուծումներ են և կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնելու:
Եթե հիդրոօթերևութաբանական համակարգը անհրաժեշտ ենթակառուցվածքներով չկարողանանք հասցնել համալրել, իսկ այս տարվա բյուջեում այդպիսի միջոցներ նախատեսված են այդ ուղղությամբ, ապա նորից կշարունակի համակարգի ռիսկայնությունը մնալ, որովհետև իրականում այդ գնահատումները հենց սարքերի միջոցով պետք է լինեն, ոչ թե գնահատողական դատողությունների միջոցով։
Այս պահին ծրագրին մասնակցում են երեք ապահովագրական ընկերություններ, «Ինգո Արմենիան», «Լիգա ինշուրանսը», «Սիլ ինշուրանսը», աշխատանքներ ենք տանում, որպեսզի մյուս ընկերությունները ևս հնարավորության դեպքում մասնակցեն»,- ընդգծեց նախարարը: նա նաեւ տեղեկացրեց, որ ոորոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում. «Եթե նախորդ տարի ծիրանը և խաղողը չէինք ապահովագրում, ապա այս տարի կապահովագրենք, կլինեն մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չեն լինի, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի համար ցորեն գարի վարսակ:
Հսանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը, 25 թվականին կապահովագրվեն 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի, վարսակ, չորս ռիսկերից՝ կանանային սրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ»: