211652_close_icon

Թուրքական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինա՝ քննարկելու կործանված շինությունների վերակառուցումը

views-count496 դիտում article-date 19:23 12-03-2025
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին 25 թուրք գործարարների հետ մեկնել են Ուկրաինա։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Նախատեսվում է թուրքական այդ պատվիրակության հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Քննարկման թեման լինելու է կործանված շինությունների վերակառուցման գործընթացը։

Հանդիպմանը նաև քննարկվելու են Ուկրաինայի վերակառուցման գործընթացում թուրք կապալառուների ներգրավման հարցերը։

Նմանատիպ նյութեր