Արտակարգ դեպք Լոռու մարզում. 07-ը վրաերթի է ենթարկել կովին. վերջինս սատկել է. հավաքվածներն էլ ասում էին՝ խեղճ Զարզանդը առանց «Զազո» կովի էլ ի՞նչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Տաշիր քաղաքի բնակիչ Աշոտ Ղազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևանյան փողոցի 373/1 տան դիմաց վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր անասունին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասունը տեղում սատկել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Խեղճ Զարզանդի «Զազո» կովը ընկավ մաշնի տակ ու սատկավ: Տեսնես ո՞վ է փոխհատուցելու Զարզանդի կրած վնասը՝ ԱՊՊԱ-ն, թե վարորդը:
Միակ լավ բանն այն է, որ մարդիկ չտուժեցին, բայց դե Զարզանդը մնաց առանց «Զազո» կովի»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի