Արտակարգ դեպք Լոռու մարզում. 48-ամյա վարորդը Nissan-ով բախվել է «Զազո» կովին, կա վիրավոր. ոստիկանությունը պարզում է կովի տիրոջ ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Մ.-ն, իր վարած Nissan մակնիշի 18 ՍՕ 644 համարանիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է խոշոր եղջերավոր անասունի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ստեփանավանի բնակիչ, 41-ամյա Նոնա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Ստեփանավանի ոստիկանները պարզում են, թե ով «Զազո» կովի սեփականատերը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: