211652_close_icon

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանի Թումանյան փողոցում. այն կրել է «Օրեր են, կմթնեն ու անց կկենան» անունը. ասֆալտին են «փռվել» ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցները. ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count36666 դիտում article-date 23:41 11-03-2025
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականներ են տվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որ Պարեկային ծառայությունը պետք է չհանդուրժի նաև այն անձանց, ովքեր կերթևեկեն թիկնապահներով, շքախմբով ու նշված անձինք, առանց մեկ վայրկյան հապաղելու, պետք է հայտնաբերվեն ու տեղափոխվեն ոստիկանություն։

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և նույն վարչության հատուկ ջոկատայինները Երևանում իրականացրել են օպերացի որը կրել է «Օրեր են, կմթնեն ու անց կկենան անունը»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։

Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված անձինք Ազգային ժողովի պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներն են։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է նաև կադրեր հատուկջոկատայինների օպերացիայից, որը հրապարակվել է Oragir.News-ի տելեգրամյան ալիքում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր