81776 դիտում
18:46 14-05-2021
Ոստիկանական հատուկ օպերացիա Պռոշյան սովխոզում. հայտնաբերվել են «Շենգավիթցի Կյաժ Աշոտի» սպանության կասկածանքով հետախուզվողներ «Թալինն» ու «Համուլիկը». օպերացիան կրել է «Պռոշյանի շաուրմա» անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում և ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են:
Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնում ու վնասազերծում են նրանց, ովքեր քիչ առաջ տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, Երևան քաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակից Երևանի ոստիկանություն էին բերման ենթարկել Թալին քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Կամո Խաչատրյանին։
Վերջինս 2020 թվականի հունիսից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել էր «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանելու փաստով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 241+
241+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
787 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»