211652_close_icon
views-count110247 դիտում article-date 22:50 23-01-2022

Պայթյուն և փլուզում Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ժամանել են մեծ թվով հրշեջներ, պարեկներ և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 09:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում՝ «Բոռա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող տներից մեկում, պայթյուն է տեղի ունեցել և ըստ տեղեկությունների, կա վիրավոր քաղաքացի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Տիչինայի փողոցի թիվ 134 տանից Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխել 79-ամյա Վրեժ Թ.-ին:
 
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
 
Պարզվել է, որ գազի խողովակաշարի վնասման հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, տան մեջ կոտրվել են ապակիները, գույքը, փլուզվել են միջսենյակային մի քանի պատ, պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափի ճաքեր:
 
 Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը, 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանը, պարեկներ Մարիամ Կարապետյանն ու Վահե Մարտոյանը:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ ԱԻՆ-ում նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր