15053 դիտում
09:48 09-07-2016
Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատի վրա հայտնվել է «Կուկուռուզնիկի» նկարը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արշակունյաց փողոցի շենքերից մեկի պատին 1979 թվականի երիտասարդական պալատի նկարն է՝ «Կուկուռուզնիկը»: Այս անունը գյումրեցիներից փոխ առան երևանցիները:
Հիշեցնենք, որ կառույցը նվիրված էր նախկին Խորհրդային Միության հիմնադրման 50-ամյակին: Գրեթե բոլոր միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում իշխանությունները հանձնարարարականներ իջեցրին՝ բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել: Մեր պալատի ճարտարապետներն էին Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանն ու Սպարտակ Խաչիկյանը:
Կառույցը քանդվեց 2005 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ տեղում ժամանակակից, բազմահարկ շինություն կառուցելու պայմանով: Սակայն արդեն տասը տարուց ավելի է՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս վայրում ոչ միայն շենք չի կառուցվում, այլև տարածքն օգտագործվում է ավազահանքի տեղ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1573 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1879 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2266 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am