18102 դիտում
19:12 19-06-2017
Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականները տեղափոխվում են առևտրային այլ տարածքներ
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել լքյալ 5 կրպակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը, ինպես նաև ակտիվացնել աշխատանքները լքյալ և չգործող կրպակների ապամոնտաժման ուղղությամբ:
Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ արդեն այսօրվանից 20 առևտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 6 դեպք: Զեկուցվել է, որ նախկինում արձանագրված 2 հասցեներում էլ կատարվել են քանդման աշխատանքներ:
Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում էլ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը:
Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ինչպես նաև Երևան քաղաքի մուտքերի հարակից տարածքների ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքը և ոռոգման ցանցի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4548 դիտում
18:20 05-06-2017
Ֆիրդուսի փողոցի առևտրականները կտեղափոխվեն գործող այլ շուկաներ
2451 դիտում
18:42 13-06-2017
Պետք է հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին. Տարոն Մարգարյան
12786 դիտում
19:51 11-07-2017
Թումանյան փողոցի բացօթյա սրճարանների ծածկերը քանդվում են, գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը