Մահացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։
Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի ցավը` փաստելով, որը նրա մահը կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար։
Դերենիկ Ոսկանյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 3-ին ժամը 17։00-20։00 Հավերժություն սգո սրահում։ (Էզրաս Հասրաթյան 9)»: