211652_close_icon
views-count781 դիտում article-date 09:43 01-03-2025

Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, բայց նա կարող է վերադառնալ բանակցություններին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը, որի նպատակն էր համաձայնագիր կնքել, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին մուտք ստանալ ուկրաինական հանքային ռեսուրսներին, վերածվեց երկու առաջնորդների միջև թեժ բանավեճի։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Կամ դուք գործարք եք կնքում, կամ մենք հեռանում ենք», - ասել է Թրամփը Զելենսկուն։

Հանդիպումից հետո սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ նախագահ Թրամփն ասել է, որ ծրագրված գործարքը չեղյալ է հայտարարվել:

«Ինձ համար պարզ դարձավ, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ներգրավված լինի, քանի որ կարծում է, որ մեր ներգրավվածությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում», - բացատրել է Թրամփը։ - Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հանդեպ նրա նվիրական Օվալ գրասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»։

Բանավեճը, որին ներկա էին տասնյակ ամերիկացի և ուկրաինացի լրագրողներ, թեժացավ ճեպազրույցի մոտ 40 րոպեից հեետո, երբ Զելենսկին խոսեց 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմ ու Արևելյան Ուկրանա ներխուժլու մասին:

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է Զելենսկուն՝ մեղադրելով նրան «քարոզչական շրջագայության» մեջ։

«Կարծում եմ՝ անհարգալից է, որ դուք եկել եք Օվալաձև գասենյակ և փորձում եք դա անել ամերիկյան լրատվամիջոցների առջև», - ասել է Վենսը:

«Դուք այս պահին խաղաքարտ չունեք»,- ասել է Թրամփը։ -Դուք խաղում եք միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ։ Դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմի հետ»:

Զելենսկին վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ չմասնակցելով նախատեսված համատեղ մամլո ասուլիսին։

«Շնորհակալ եմ ձեզ, ամերիկացիներ, ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն Միացյալ Նահանգների նախագահին, Կոնգրեսին և ամերիկացի ժողովրդին։ «Ուկրաինան արդար և կայուն խաղաղության կարիք ունի, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցում Սպիտակ տնից հեռանալուց հետո։

Հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարվոում հանքային ռեսուրսների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական համաձայնագրի ստորագրումը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, բայց կարող է վերադառնալ բանակցություններին, երբ պատրաստ լինի»։

Համաձայնագիրը, որը Թրամփն ու Զելենսկին պետք է ստորագրեին այսօր, ներառում է դրույթներ հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի համատեղ սեփականության և կառավարման վերաբերյալ, որին Կիևը պետք է ուղղեր երկրի բնական ռեսուրսներից ապագա եկամուտների 50%-ը։

Թրամփը հանքային գործարքը բնութագրել է որպես Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիք», այլ ոչ թե անվտանգային երաշխիք, որը կներառի ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայմանը:

«Սա նշանակում է, որ մենք լինելու ենք «ներսում», և սա մեծ հանձնառություն է Միացյալ Նահանգների կողմից», - ընդգծել է նախագահը։

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ Միացյալ Նահանգները կպահպանի «երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունները կայուն և տնտեսապես բարգավաճ Ուկրաինայի զարգացման համար»։

«Ես չեմ ուզում խոսել խաղաղության պահպանման մասին, քանի դեռ համաձայնություն չունենք», - ասել է Թրամփը երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրամփն ու Զելենսկին նախկինում մի քանի անգամ հանդիպել են, սակայն ուրբաթ օրը նրանց առաջին հանդիպումն էր Սպիտակ տանը։ Նրանք հեռախոսով խոսել են այս ամսվա սկզբին՝ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո։

Թրամփն ասաց, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները «շատ լավ» են ընթանում՝ նախազգուշացնելով, որ միայն նեղ պատուհան կա՝ համաձայնության հասնելու պատերազմին վերջ տալու համար: Նա վստահություն է հայտնել, որ Պուտինը «կպահի իր խոսքը» և չի շարունակի ագրեսիան Ուկրաինայի դեմ, եթե Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր