211652_close_icon
views-count976 դիտում article-date 19:45 28-02-2025

ԱՄՆ-ն ողջունում է Օջալանի կոչը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հուքսը CNN-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) ուղերձին:

Հուքսը նշել է, որ այն կարևոր զարգացում է և հույս հայտնել, որ այն կօգնի մեղմացնել իրենց թուրք դաշնակիցների վերաբերմունքը հյուսիս-արևելյան Սիրիայում «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող ԱՄՆ գործընկերների նկատմամբ:

«Մենք հավատում ենք, որ Օջալանի կոչը կնպաստի խնդրահարույց տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասել է նա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր