Օջալանի հրամանով առևանգված 134 թուրք երեխաները կվերադարձվեն իրենց ընտանիքներին
Քրդստանի աշխատավորկան կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի հրամանով Թուրքիային են վերադարձվելու 134 առևանգված թուրք երեխաները:
Որոշումը քրդերի առաջնորդը կայացրել է այն բանից հետո, երբ նրան բանտում այցելեցին քրդամետ «Ազգերի կուսակցություններ»-ի ներկայացուցիչները: Երեխաները կվերադարձվեն իրենց ընտանիքներին հաջորդ շաբաթ:
Օջալանն այդ քայլն անվանել է «Զիջում՝ թուրքական կառավարությանը»՝ հանուն քրդական խնդրի լուծման: