211652_close_icon
views-count3415 դիտում article-date 18:58 23-02-2025

Ի՞նչ է ասել Աննա Հակոբյանն Արցախում 44-օրյա պատերազմի օրերին՝ Արցախի ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպման ընթացքում. Մետաքսե Հակոբյան․ 168.am

«Դասեր» հաղորդաշարում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Արցախ այցին ու Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ փակ հանդիպմանը:

«2020թ․ սեպտեմբերի 30-ին Արցախի այն ժամանակվա նախագահը խնդրեց ինձ ու այլ կին պատգամավորների հանդիպել Աննա Հակոբյանի հետ։ Մինչ այդ նա ցանկացել էր հանդիպել Արցախի ԱԺ-ի հետ, բայց իրեն բացատրել էին, որ ինքը չի կարող հանդիպել ԱԺ-ի հետ, քանի որ կարգավիճակի հարց կար։

Այդ հանդիպման ժամանակ պետք էր տեսնել Աննա Հակոբյանի պահվածքը։ Ես դեռ սպասում եմ, որ այդ տեսանյութերը գոնե իրենց չլինելուց հետո մենք կտեսնենք, կհրապարակեն ու չմոնտաժված տարբերակով։ Տեսեք՝ ինչ էր ասում Աննա Հակոբյանը. ասում էր, որ դարերով բարեկամ ձևացած պետության պատճառով է հիմա Արցախում պատերազմը սկսվել»։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում


 

Նմանատիպ նյութեր