Հին քաղաքի մաշված հոգին ձյանը փարվում է կամաց, որտեղ ամեն փաթիլի մեջ կա գեղեցի՜կ երազանք․ Առլեն Շահվերդյան
Գրող Առլեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ստեղծագործություններից, որը ներկայացնում ենք ստորև․
«ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ՁՄԵՌԸ
Փաթիլները, շունչը պահած, արագ իջնում են հիմա
Եվ քաղաքի փողոցներին ձնե գորգ են փռում տաք,
Հին քաղաքի մաշված հոգին ձյանը փարվում է կամաց,
Որտեղ ամեն փաթիլի մեջ կա գեղեցի՜կ նպատակ:
Ամենուրեք եռուզե՛ռ է՝ մի տեղ հնչե՜ղ, մի տեղ լո՛ւռ.
Հին քաղաքի մարդկանց հետքը նորացվե՛լ է թավ գորգին,
Փաթիլապատ շտապանքի մեջ մարդիկ դարձել են մի բո՛ւռ,
Սա՛ռն է դրսում, սակայն տա՛ք է նրանց անհանգիստ հոգին:
Եվ բախվո՛ւմ են մարդիկ անթիվ փաթիլների իջնումին,
Վե՛ր ու վա՛ր են լինում, ասես, ցրվո՛ւմ են այս ու այն կողմ
Հետո ձնագնդի նման դառնում նորից մի մարմին,
Ահե՜ղ ձնաբքի նման ուժեղանո՛ւմ, դառնում հո՜ղմ:
Այս խելաշո՛ւրջ պատկերներում, հազար տեսակ վազքի հետ,
Ձմեռն այնքա՜ն սեր է բերում, որ փրկի՛չ է ու մաքո՜ւր,
Մարդն ու Բնությունը, ասես, ներդաշնակվում են հավետ
Եվ ամեն մի փաթիլ իր մեջ բացում է նո՛ր հույսի դուռ:

Հին քաղաքի մաշված հոգին ձյանը փարվում է կամաց
Որտեղ ամեն փաթիլի մեջ կա գեղեցի՜կ երազանք:
Առլեն Շահվերդյան
Գրված՝ 21.02.2025, առատ ձյան ժամանակ»։