211652_close_icon
views-count2446 դիտում article-date 22:27 20-02-2025

Իրանը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանի ժողովուրդն ու ղեկավարությունն աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նա նշել է, թե համատեղ ջանքերով կարելի է ընդլայնել Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքը։  Իրանի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ Իրանը հանձնառու է երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ տարանցման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը․

 «Մենք պետք է արագացնենք երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է նա։
 

Նմանատիպ նյութեր