211652_close_icon
views-count2450 դիտում article-date 19:56 20-05-2021

Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ սահմանը ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու, հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ  Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: 

Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու  դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին:

Նյութերի նախապատրաստման արդյունքում նշված դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեռևս մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ, որի նախքաննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին:

Բացի այդ, զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ Վարդենիսի  ՌՈ բաժնին հանձնարարվել է ստուգման առարկա դարձնել նաև ապօրինի կերպով ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության և դրա հետ կապված գործողությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքները, որին հետագայում միացվել է նաև սոցիալական ցանցերում 19.05.2021թ. տարածված տեսանյութը:

Ստուգման արդյունքում նախապատրաստված նութերով պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի  և  ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով 17.05.2021թ.-ին  Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի  վարչական տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել ՀՀ զինված ուժերի պահպանության  տակ գտնվող տարածք, բռնություն գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ՝ ստիպել նրանց թողնել մատական դիրքը: ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր:

Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ  հինգերորդ կայազորային քննչական բաժնին:
 

Նմանատիպ նյութեր