211652_close_icon
views-count1021 դիտում article-date 21:14 21-07-2023

Առաջին կիսամյակում սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություն է մատուցվել 1282 քաղաքացու

Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում պետությունն իրականացում է երեք տեսակի ծառայություններ: Առողջապահության նախարարությունը հրապարակել է ցանկը՝ մանրամասնելով, թե 2023-ի 1-ին կիսամյակում ընթացքում քանի քաղաքացու է այդ ծառայությունը մատուցվել:
 
Ըստ այդմ՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների տրամադրում բոլորի համար: Այս տարվա առաջին կիսամյակում մատուցվել է 1282 ծառայություն:
 
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայությունների տրամադրում` բոլորի համար: Այս տարվա առաջին կիսամյակում մատուցվել է 393 ծառայություն:
 
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբողջ բնակչության համար 2023 թվականից ներդրված աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատական բուժման ծրագիր: 2023 թվականի առաջին կիսամյակում մատուցվել է 27 ծառայություն:
 

Նմանատիպ նյութեր