211652_close_icon
views-count805 դիտում article-date 21:11 18-02-2025

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ. հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը

Ուկրաինան չի դառնա ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԵՄ-ի անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին՝ մեկնաբանելով երեքշաբթի Սաուդյան Արաբիայում կայացած բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցությունները։

«Նկատի ունեցեք, որ այլևս չի խոսվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, և բոլոր նրանք, ովքեր դա խոստացել են, այլևս չեն կարողանում կատարել իրենց խոստումները. ես կարծում եմ, որ Ուկրաինան չի դառնա Եվրամիության անդամ:

2012-2013 թվականներին եղել եմ Ուկրաինայում և տեսել եմ Մայդանի իրադարձությունները։
Ես հիշում եմ, որ Եվրախորհրդարանի անդամները ելույթ էին ունենում ամբիոնից և խոստանում Ուկրաինային վաղաժամ անդամակցություն ԵՄ-ին, բայց դա դեռ չկա»,- ասել է նա:

 

Նմանատիպ նյութեր