26888 դիտում
11:50 14-04-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 35-ամյա վարորդը գազալցակայանում Honda-ն լիցքավորելուց հետո, մի քանի մետր ընթանալիս, ավտոմեքենայի սրահում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ դեպի Աշտարակ տանող ճանապարհահատավածում, Honda մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, և ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու մասամբ կախվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են ծառայություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավթի Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչ Մկոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Տիգրան Խեչումյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանը։
Պարզվել է, որ Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Ք․-ն իր կողմից շահագործվող Honda մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գործող գազալցակայանում լիցքավորելուց հետո, դեպի Աշտարակ ընթանալիս, գազի արտահոսքի հետևանքով ավտոմեքենայի սրահում բոց է բռնկվել, ինչից հետո Սամվել Ք.-ն այրվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Այրվածքաբանութան ազգային կենտրոն։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+