32297 դիտում
13:55 01-04-2023
Արտակարգ դեպք` Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mitsubishi-ն գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել, մի քանի մետր քշելուց հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արաիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պայթյունի հետևանքով Ա. Երեմյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ևս վնասվել է․ շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+