211652_close_icon
views-count862 դիտում article-date 17:29 15-02-2025

Փաշինյանն ու Իրաքյան Քուրդիստանի նախագահը կարևորել են բիզնես կապերի խորացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նմանատիպ նյութեր