211652_close_icon
views-count832 դիտում article-date 14:47 15-02-2025

Էր Ռիադը ողջունել է Թրամփ-Պուտին հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը

Էր Ռիադը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը:
 
Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է նաև Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցը:
 
«Վերահաստատում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու մեր շարունակական ջանքերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել է, որ Կրեմլի ղեկավարի հետ իր առաջիկա հանդիպումը, հավանաբար՝ տեղի կունենա Սաուդյան Արաբիայում, սակայն ժամկետներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել:

Նմանատիպ նյութեր